Աշխարհ

18.07.2017 11:50


PKK-ն Հաքքարիում ռազմական մեքենա է պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ

PKK-ն Հաքքարիում ռազմական մեքենա է պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ

Հուլիսի 17-ին առավոտյան Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Օվաիչի գյուղի մոտակայքում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են ռազմական մեքենա:
Թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի զինուժի հայտարարությանը, նշում է, որ պայթյունի հետևանքով 4 թուրք զինվոր սպանվել է , իսկ 17-ը էլ վիրավորվել:

Տարածքում քուրդ զինյալների վնասազերծելու նպատակով օդային և ցամաքային գործողություններ են սկսվել:

Այն որ պայթյունը իրականացրել է ՔԲԿ-ն, հաստատել է նաև Հաքքարիի նահանգապետարանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը