Աշխարհ

18.07.2017 15:04


Մոսկվա-Երևան չվերթի օդանավի 81-ամյա ուղևորուհին հիվանդանոցի ճանապարհին մահացել է. նոր մանրամասներ

Մոսկվա-Երևան չվերթի օդանավի 81-ամյա ուղևորուհին հիվանդանոցի ճանապարհին մահացել է. նոր մանրամասներ

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։ Այս մասին Արմենպրես-ին հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում։ Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,-ասել է Ս. Հովհաննիսյանը։

Ուղևորը 81-ամյա կին էր։

Նրան ուղեկցում էր որդին։

Այս խորագրի վերջին նյութերը