Թուրք դատախազ. «Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կստեղծվեր»
Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար:
Թուրք դատախազի խոսքով, եթե հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, Թուրքիան կմասնատվեր. երկրի հարավարևելքում քրդական, իսկ արևելքում՝ հայկական պետություններ կստեղծվեին: Միևնույն ժամանակ, Ուչոքը տեսակետ է հայտնել, թե այդ դեպքում Թուրքիան էլ կանցներ ԱՄՆ-ի մանդատի տակ:
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) անդամների դեմ առաջին հետաքննությունը հարուցած դատախազը մասնավորապես ասել է.
«Թուրքիան կմասնատվեր, հետո երկրում մեծ կոտորածներ կսկսեին: Նրանք ոչ թե դատարանի առաջ կկանգնեցնեին, այլ հենց հեղաշրջման ընթացքում ուղղակի կսպանեին բոլոր նրանց, ում ընդդիմադիր կհամարեին: Իսկ հեղաշրջումից հետո իշխանության եկած նոր դեմքերը անկասկած կլինեին այն երկրների դրածոները, որոնց հետախուզական կառույցների հետ նրանք կապված են»:

Աղբյուրը` Ermenihaber.am