«Amnesty International»-ը դատապարտել է Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման որոշումը
Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների տասը պաշտպաններից վեցի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ մյուս չորս ակտիվիստները ազատ են արձակվել՝ երկրից չհեռանալու պայմանով:
Կալանավորվածներն են՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները:Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» համար:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին խստորեն դատապարտել է իրավապաշտպանների կալանավորման որոշումը: «Մենք հասկացանք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպան լինելն արդեն հանցանք է: Մենք հիմա Թուրքիայի և միջազգային հանրության համար շրջադարձային կետում ենք:
Դատախազները ամբողջ 12 օր ունեին, որպեսզի պարզեն հետևյալ ակնհայտ փաստը. այս ակտիվիստները անմեղ են: Այն հանգամանքը, որ հետաքննությունը շարունակվում է, ցույց է տալիս, թե որքանով են արդարությունն ու ճշմարտությունն արդեն խորթացել Թուրքիայի համար», -ասել է նա:
Շեթիի խոսքով՝ այդ հետաքննությունը օրինական չէ: «Սա լիովին քաղաքական նպատակներ հետապնդող և Թուրքիայում մարդու իրավունքների համար սարսափելի ապագա ուրվագծող վհուկների որս է», - ասել է նա:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ թուրք պաշտոնյաների վրա պետք է ուժգին ճնշում գործադրել՝ պահանջելով անմիջապես հանել 10 իրապաշտպանների դեմ ուղղված անհիմն մեղադրանքները և անհապաղ ու առանց նախապայմանների նրանց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:
«Amnesty International»-ը դատապարտել է Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման որոշումը
Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների տասը պաշտպաններից վեցի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ մյուս չորս ակտիվիստները ազատ են արձակվել՝ երկրից չհեռանալու պայմանով:
Կալանավորվածներն են՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» համար:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին խստորեն դատապարտել է իրավապաշտպանների կալանավորման որոշումը: «Մենք հասկացանք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպան լինելն արդեն հանցանք է: Մենք հիմա Թուրքիայի և միջազգային հանրության համար շրջադարձային կետում ենք:
Դատախազները ամբողջ 12 օր ունեին, որպեսզի պարզեն հետևյալ ակնհայտ փաստը. այս ակտիվիստները անմեղ են: Այն հանգամանքը, որ հետաքննությունը շարունակվում է, ցույց է տալիս, թե որքանով են արդարությունն ու ճշմարտությունն արդեն խորթացել Թուրքիայի համար», -ասել է նա:
Շեթիի խոսքով՝ այդ հետաքննությունը օրինական չէ: «Սա լիովին քաղաքական նպատակներ հետապնդող և Թուրքիայում մարդու իրավունքների համար սարսափելի ապագա ուրվագծող վհուկների որս է», - ասել է նա:
«Amnesty International»-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ թուրք պաշտոնյաների վրա պետք է ուժգին ճնշում գործադրել՝ պահանջելով անմիջապես հանել 10 իրապաշտպանների դեմ ուղղված անհիմն մեղադրանքները և անհապաղ ու առանց նախապայմանների նրանց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:
Աղբյուրը` Ermenihaber.am