Վրաստանում ամերիկյան և գերմանական զինտեխնիկայի ներգրավմամբ զորավարժություն կանցկացվի
Վրաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անկացվելիք Noble Partner 2017 միջազգային զորավարժությանը կներգրավի նաև ամերիկյան և գերմանական զրահատեխնիկա: Զորավարժությանը կմասնակցի շուրջ 2800 զինծառայող տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից:razm.info-ն գրում է, որ այս մասին հուլիսի 18-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Տվյալ վարժանքները Վրաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ և ուղղված են ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելուն:
Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է դաշտային հոսպիտալի կազմով: Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ Ուկրաինայի, Սլովենիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերից:
Զորավարժությանը մասնակցելու համար Վրաստան կբերվեն М1А2 Abrams տանկեր, Bradley և Styrker զրահափոխադրիչներ, ինչպես նաև գերմանական Boxer հետևակի մարտական մեքենաներ: Զորավարժությանը նաև կներգրավվեն C-130 բեռնատար ինքնաթիռներ:
Noble Partner զորավարժությունն առաջին անգամ Վրաստանում անցկացվել է 2015 թվականին: 2016 թ. անցկացված զորավարժությանը մասնակցել են ԱՄՆ ԶՈւ 650 զինծառայող, 150 բրիտանացի զինծառայող, ինչպես նաև Վրաստանի ԶՈւ 500 զինծառայող:
Նախորդ անգամ ևս ներգրավվել էր ամերիկյան զինտեխնիկա՝ 3 միավոր С-130 և 1 միավոր С-17 բեռնատար ինքնաթիռներ, որոնցից էլ դեսանտավորվել է զորավարժությանը մասնակցող զինծառայողների և տեխնիկայի մի մասը: Ներգրավել էին նաև ամերիկյան М1А2 Abrams տանկեր և Bradley հետևակի մարտական մեքենաներ:
Վրաստանում ամերիկյան և գերմանական զինտեխնիկայի ներգրավմամբ զորավարժություն կանցկացվի
Վրաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անկացվելիք Noble Partner 2017 միջազգային զորավարժությանը կներգրավի նաև ամերիկյան և գերմանական զրահատեխնիկա: Զորավարժությանը կմասնակցի շուրջ 2800 զինծառայող տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից: razm.info-ն գրում է, որ այս մասին հուլիսի 18-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: