Աշխարհ

19.07.2017 18:26


ԱՄՆ ԶՈւ-ն քաղաքացիական դրոնների դեմ պայքարի համար նոր ծրագրեր է մշակում (տեսանյութ)

ԱՄՆ ԶՈւ-ն քաղաքացիական դրոնների դեմ պայքարի համար նոր ծրագրեր է մշակում (տեսանյութ)

ԱՄՆ օդային ուժերը Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազայում կատարում են քաղաքացիական դրոնների թռիչքային վարժանքներ և դրանց կիրառման մարտավարությունների ուսումնասիրություն՝ հակառակորդի դրոնների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: razm.info-ն գրում է, որ վարժանքների մասին հայտնում է ԱՄՆ օդուժի կենտրոնական հրամանատարության կայքը:

Վարժանքների անցկացման վայրը՝ Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազան, ընտրվել է նաև այն պատճառով, որ այստեղ զինծառայողները հնարավորություն ունեն նաև իրական պայմաններում փորձարկել սարքերը:

Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում միջազգային ուժերի հետ միասին տեղակայված են նաև ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումներ:

Դրոնների կառավարման վարժանքներից զատ զինծառայողները ուսումնասիրում են նաև հակառակորդի փորձը, կրկնօրինակում դրոններ կիրառելու մարտավարությունները, ինչպես նաև դրանց հակազդելու համար փնտրում լուծումներ:

Հրապարակված լուսանկարներում ամերիկացի զինծառայողների ձեռքին երևում են չինական DJI ընկերության Phantom դրոններ, որոնք նախատեսված են քաղաքացիական օգտագործման համար:

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փորձը բացի ԱՄՆ ԶՈւ-ից, կիրառվելու է նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամներին մարզելու համար:

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հենց քաղաքացիական նշանակության դրոնները ձևափոխելով, լայնորեն կիրառում է նաև ռազմական՝ հարվածային նշանակությամբ: Որոշ կադրերում երևում են նաև ԻՊ կողմից հենց DJI Phantome դրոնների մարտական կիրառության օրինակներ:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը