Թուրքիան արդիականացնելու է իր ռազմաօդային ուժերի սպառազինությունում առկա 35 միավոր F-16 կործանիչները՝ դրանց շահագործման ժամկետի երկարացման համար:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Defense News մասնագիտացած կայքը՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին:
Արդիականացվող 35 կործանիչից 25 միավորը արդիականացնելու են թուրքական ավիաշինական TAI ընկերությունը՝ ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական ընկերության հետ միասին: Իսկ մնացած 10 միավորը արդիականացվելու է Թուրքիայի օդուժի՝ Էսքիշեհիր քաղաքում տեղակայված տեխնիկական սպասարկման կենտրոնում:
Աղբյուրը հայտնում է, որ արդիականացված F-16 կործանիչները օդուժին են հանձնվելու 2018-ից սկսած: Արդիականացման գործընթացը նախատեսվում է ավարտել 2023-ին: Ներկայում F-16 ինքնաթիռները Թուրքիայի կործանիչ ավիացիայի պարկի հիմնական միջոցներն են:
Թուրքիայի զինված ուժերը 25 միավոր F-16 կործանիչները արդիականացված տարբերակները ստացել է նաև 2015-ի ընթացքում: Դեռևս 2011-ին Թուրքիայի և ԱՄՆ իշխանությունները 1,1 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել Թուրքիայի օդուժի 117 միավոր F-16 կործանիչ արդիականացնելու վերաբերյալ:
Արդիականացված և 2015-ին Թուրքիայի օդուժին մատակարարված կործանիչները նաև ունակ են կրել ամերիկյան արտադրության «օդ-օդ» AIM-9X Sidewinder հրթիռներ, AIM-120 միջին հեռահարության և MBDA Meteor «օդ-օդ» տեսակի կառավարվող հրթիռներ:
Այս արդիականացման միջոցով Թուրքիան փորձում է հզորացնել օդուժի մարտունակությունը, մինչև որ թուրքական կողմը կստանա նորագույն F-35 կործանիչներ կամ կստեղծի սեփական կործանիչը: Սակայն նշենք, որ հնարավոր է F-35 կործանիչների մատակարարումը ուշացվի մեկ տարով:
Չնայած Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղարը հայտնում է, որ դրանց մատակարարումը լինելու է 2018-ի մայիսին՝ Թուրքիայի ՊՆ հաղորդում է, որ մատակարարումները սկսելու են 2019-ից:
Ինչ վերաբերում է սեփական կործանիչի ստեղծմանը, ապա այս ինքնաթիռի ստեղծման մասին որևէ հստակ տեղեկություն հայտնի չէ, բացի նրանից, որ նախատեսվում է այդ կործանիչի առաջին թռիչքը իրականացնել 2023-ին:
Թուրքիայի զինված ուժերը, պաշտոնական տվյալներով, ձեռք են բերել 196 միավոր F-16C և 44 միավոր F-16D կործանիչ, որոնք շահագործվում են Թուրքիայում 1987 թվականից:
F-16 Fighting Falcon կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։
Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։
Թուրքիան արդիականացնելու է իր F-16 կործանիչները
Թուրքիան արդիականացնելու է իր ռազմաօդային ուժերի սպառազինությունում առկա 35 միավոր F-16 կործանիչները՝ դրանց շահագործման ժամկետի երկարացման համար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Defense News մասնագիտացած կայքը՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին: