ԼՂ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում իրականացվող դիտարկումն անհայտ պատճառներով դադարեցվել է
Հունվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սկսել է պլանային դիտարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/, Վլադիմիր Չունտուլովը /Բուլղարիա/ և Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:
Հակառակ կողմից առաքելությունը ղեկավարում էր ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ով դիտարկման հենց սկզբում կարգադրել է ընդհատել, իսկ այնուհետև նաև դադարեցնել դիտարկումն ընդհանրապես: Պատճառները պարզվում են: