Աշխարհ

19.07.2017 19:31


Շվեդիան անհանգստացած է Թուրքիայում իր քաղաքացու ձերբակալությամբ

Շվեդիան անհանգստացած է Թուրքիայում իր քաղաքացու ձերբակալությամբ

Գերմանիայից հետո չի ուշացել նաև Շվեդիայի արձագանքը՝ Ստամբուլում «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցների նկատմամբ կայացված կալանավորման որոշման վերաբերյալ:

Կալանավորվածների շարքում է նաև իրավապաշտպան Ալի Գարավին, ով հանդիսանում է Շվեդիայի քաղաքացի: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ նրա ձերբակալության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Շվեդիայի արտգործնախարարության խոսնակ Ջեսիկա Գարփվալը:

«Ստամբուլում մեր հյուպատոսարանը, Անկարայում մեր դեսպանությունը և Շվեդիայի ԱԳՆ-ը զբաղվում են այս հարցով»,-ասել է խոսնակը:

Վերջինս նշել է, որ իրենք ցանկություն են հայտնել հանդիպել կալանավորված շվեդ իրավապաշտպանի հետ:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Նրանցից 6-ի նկատմամբ նախօրեին կալանավորման որոշում է կայացվել

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը