Աշխարհ

19.07.2017 13:36


Մերկելը դատապարտել է Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան ակտիվիստի կալանավորումը

Մերկելը դատապարտել է Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան ակտիվիստի կալանավորումը

Անգելա Մերկելը դատապարտել է նախօրեին Ստամբուլում Գերմանիայի քաղաքացի, իրավապաշտպան Պետեր Շթոյդների ձերբակալությունը:

Միջանկյալ նշենք, որ ավելի վաղ բերման ենթարկված «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 10 աշխատակիցներից 6-ի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել: Վերջիններիս շարքում էր նաև Շթոյդները:

Թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Մերկելը գերմանացի իրավապաշտպանի կալանավորման որոշումը որակել է որպես անօրինական քայլ և պահանջել, որ Շթոյդները անհապաղ ազատ արձակվի:

Նա հավելել է, որ այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում Գերմանիայում:

Ի դեպ թեմայի հետ կապված նմանատիպ դատապարտող հայտարարություն էր արել նաև Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շեյբերթը:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը