Ա. Հարությունյան. «Եթե ՀՀ նախագահը Թեհլերյանը լիներ, նույն քայլերն էր անելու, ինչ Սերժ Սարգսյանը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումն ապացուցել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, և այդ առումով ցրել է բոլոր կասկածները։
-Ինչ-որ թղթի վրա գրված է՝ վտանգավոր բան չկա։ Ես ասել եմ, որ շախմատում կարող է՝ դու մի թագուհի ավելի ունենաս, բայց վատ խաղաս ու պարտվես։ Մեր այս դիրքը շատ լավն է, և եթե ապագայում էլ սարսափելի վատ բաներ չանեն, ամեն ինչ լավ կլինի,-նշել է նա։
Արամ Հարությունյանի խոսքերով՝ հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատելը պարտադիր պայման է։
-Եթե ՀՀ նախագահը Թեհլերյանը լիներ, նույն քայլերն էր անելու, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ես ճիշտ չեմ գտնում, որ Սերժ Սարգսյանը պետք է հաներ ատրճանակն ու Գյուլին խփեր, և նոր ասեին, թե ինչ հայրենասեր տղա է։ Եթե ձեր մոտիկ խանութի հացի վաճառողը ձեր թշնամին լինի, և հացը իրենից պետք է առնեք, գնալու եք, առնեք, չէ՞, ինչքան էլ չսիրեք,-նշել է նա։

7or.am