Աշխարհ

20.07.2017 11:05


Փոփոխություններ են կատարվել Թուրքիայի կառավարությունում

Փոփոխություններ են կատարվել Թուրքիայի կառավարությունում

Հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է կայացել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի միջև: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հանդիպումից հետո հայտարարություն է արվել՝ մի շարք նախարարություններում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես փոփոխություններ են կատարվել մի շարք գերատեսչություններում:

Եվ այսպես՝

1. Արդարադատության նախարար՝ Աբդուլհամիթ Գյուլ (նախկին՝ Բեքիր Բոզդաղ)

2. Պաշտպանության նախարար՝ Նուրեթթին Ջանիքլի (նախին՝ Ֆիքրի Ըշըք)

3. Աշխատանքի և սոցապահովության նախարար՝ Ջուլիդե Սարը Էրողլու (նախկին՝ Մեհմեթ Մուէզզինօղլու)

4. Առողջապահության նախարար՝ Ահմեթ Դեմիրջան (նախկին՝ Ռեջեփ Աքդաղ)

5. Մշակույթի և տուրիզմի նախարար՝ Նուման Քուրթուլմուշ (նախկին՝ Նաբի Ավջը)

6. Գյուղատնտեսության նախարար՝ Ահմեթ Էշրեֆ Ֆաքըբաբա (նախկին՝ Ֆարուք Չելիք)

7. Երիտասարդության և սպորտի նախարար՝ Օսման Աշքըն Բաք (նախկին՝ Աքիֆ Չաղաթայ)

Թուրքիայի վարչապետի 5 օգնականներից 4-ը ևս փոխվել են:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը