Աշխարհ

20.07.2017 17:11


Աֆղանստանից վերադարձել է Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը

Աֆղանստանից վերադարձել է Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 44 զինծառայողից կազմված հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող «Վճռական առաքելություն» գործողությունից: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին, նույն թվով զինվորականներ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու նպատակով մեկնել էին Աֆղանստան

Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, որից 2-ը ռազմական բժիշկ, 2-ն էլ ինժեներական զորքերի ծառայող:

Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ներգրավված են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայում Ադրբեջանն այլ տեղերում խաղաղապահ առաքելությունների չի մասնակցում:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը