ԱՄՆ օդուժը 3 միավոր A-10 գրոհիչ է տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայել են A-10 Thunderbolt II գրոհիչների հերթական խումբը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ԱՄՆ օդուժի 39-րդ ռազմաբազայի պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի՝ դրանք «Ինջիրլիք» են տեղափոխվել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում տեղակայված «Մուդի» ավիաբազայից: Հուլիսի 15-ին 3 միավոր A-10 Thunderbolt II գրոհիչ վայրէջք են կատարել թուրքական բազայում:
Այդ ինքնաթիռները օգտագործվելու են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավոր կոալիցիայի պայքարի շրջանակներում:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ այդպիսով «Ինջիրլիք» ավիաբազայում A-10 Thunderbolt II գրոհիչների քանակը հասել է 15-ի: Նշենք, որ ԱՄՆ-ն այդ գրոհիչները սկսել է տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում դեռևս 2015-ի հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարությունը սկսել է դուրս բերել իր ստորաբաժանումները և «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռները «Ինջիրլիք» ավիաբազայից: Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ավիաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին:
Նշենք, որ A-10 Thunderbolt II արտադրվել են դեռևս 1970-1980-ական թվականներին ամերիկյան Fairchild Aircraft ընկերության կողմից: Ինքնաթիռն ունի հետևյալ բնութագրերը.
Անձնակազմ — 1 օդաչու,
Երկարությունը — 16,26 մ,
Թևերի բացվածքը — 17,53 մ,
Բարձրությունը — 4,47 մ,
Ունի 30 մմ ավիացիոն թնդանոթ,
Հրթիռների ու ռումբերի համար նախատեսված է 11 կախոց։