Աշխարհ

20.07.2017 11:23


Պայթել է Ախալքալաքի Շրջանային վարչության բաժնի պետի ծառայողական մեքենան․ կա տուժած

Պայթել է Ախալքալաքի Շրջանային վարչության բաժնի պետի ծառայողական մեքենան․ կա տուժած

Հուլիսի 18-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, պայթել է HUNDAI Santa Fe մակնիշի մեքենա։ jnews.ge-ն հայտնում է, որ այն Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսական զարգացման և գույքի կառավարման բաժնի պետ Վոլոդյա Յայլոյանի ծառայողական մեքենան է: Տրանսպորտային միջոցը, Շրջանային վարչության կողմից գնվել է 2015 թ.-ին:

Պայթյունի ընթացքում մեքենայի մեջ է եղել Ասատուր Քոչոյանը, ով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Նա ստացել է առաջին կարգի այրվածքներ, վիճակը կայուն է:

Ասատուր Քոչոյանը Ախալքալաքի Շրջանային վարչությունում չի աշխատում, նա քաղաքի ավտոլվացման կետերից մեկի աշխատողն է:

Ըստ Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի, մեքենան այդ մարդու մոտ վերանորոգման էր, մարտկոցը անսարք էր և վերանորոգման կարիք ուներ:

Այս միջադեպի հիման վրա տարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը