Աշխարհ

20.07.2017 11:38


Թուրք հոգևորականը 2.5 տարով բանտարկվել է Աթաթուրքի հիշատակն անարգելու համար

Թուրք հոգևորականը 2.5 տարով բանտարկվել է Աթաթուրքի հիշատակն անարգելու համար

Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը անարգելու համար թուրք հոգևորական Հասան Աքարին կանգնել է դատարանի առաջ:

Ինչպես հայտնում է թուրքական «NTV» հեռուստաալիքի կայքը, դատարանը նրան դատապարտել է 2.5 տարի ազատազրկման: Բաքըրքոյի քրեական դատարանը նրան մեղադրել է 2 հոդվածով. 1.5 տարի ազատազրկում «Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն անարգելու» ու ևս 1 տարի՝ «ժողովրդի մեջ թշնամանք ու ատելություն սերմանելու» համար։

Ամիսներ առաջ հեռուստաեթերով ելույթ ունենալու ժամանակ Հասան Աքարը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Քեմալ Աթաթուրքի հասցեին, իսկ նրա մորն անվանել «անբարոյական»։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը