Աշխարհ

20.07.2017 20:10


Թուրքիան Վրաստանի արտաքին առևտրի լավագույն գործընկերն է

Թուրքիան Վրաստանի արտաքին առևտրի լավագույն գործընկերն է

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնի՝ Թուրքիան, Ռուսաստանը և Չինաստանը Վրաստանի արտաքին առևտրի լավագույն գործընկերներն են:

Առևտրի շրջանառության տեսանկյունից՝ առաջին տասնյակում գտնվող երկրների հետ առևտրի ծավալը կազմել է ընդհանուր առևտրի 60 տոկոսը:

Թուրքիայի հետ 2017 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում իրականացված առևտուրը կազմել է 731,7 մլն դոլար, Ռուսաստանի հետ՝ 518,3 մլն դոլար, Չինաստանի հետ՝ 412,2 մլն դոլար:

Եվրամիության երկրների հետ առևտրում գրանցվել է 10,9 տոկոս աճ և հասել 1303,2 մլն դոլարի:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը