Ես չգիտեի, որ Վրաստանն Ուկրաինայից 2 անգամ պահանջել է հանձնել Սահակաշվիլիին. Պորոշենկո
Ըստ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ նա չի իմացել, որ Վրաստանն Ուկրաինայից 2 անգամ պահանջել է հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:
Պորոշենկոն ստիպված է եղել նման հայտարարություն անել՝ հերքելով Վրաստան կատարած առաջին օրվա իր մեկնաբանությունը, թե Ուկրաինան Վրաստանից նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հանձնելու պահանջ չի ստացել:
«Ցավոք, երեկ ես տեղյակ չէի, որ Վրաստանը պահանջել է հանձնել Վրաստանում ազատազրկման դատապարտված Միխեիլ Սահակաշվիլիին։ Ես պարզեցի՝ Ուկրաինան արձագանքել է Վրաստանի պահանջին՝ նշելով, որ հանձնման համար հարկավոր են լրացուցիչ ապացույցներ և փաստաթղթեր»,-ասել է Պորոշենկոն՝ հավելելով նաև, որ Սահակաշվիլիի հանցավոր գործունեության ապացույցի դեպքում, նրան, անպայման, կհանձնեն Վրաստանին:

Աղբյուրը՝ aliq.ge