Ադրբեջանում բլոգեր Լապշինին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման
Ադրբեջանի դատարանը ռուս բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Մեղադրող կողմը 6,5 տարվա ազատազրկում էր պահանջում։
Լապշինը դատապարտվել է բազմաթիվ անգամներ Արցախի Հանրապետություն այցելելու համար, ինչի պատճառով 2011թ․ ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակ»։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը իրավական հնարավոր ամեն քայլ ձեռնարկում է Լապշինին պաշտպանելու համար, ում Ադրբեջանին էին հանձնել Բելառուսի իշխանությունները։

7or.am