Աշխարհ

20.07.2017 17:32


Թուրքիայում ադրբեջանական ներդրումները 2020թ. կգերազանցեն 20 միլիարդ դոլարը

Թուրքիայում ադրբեջանական ներդրումները 2020թ. կգերազանցեն 20 միլիարդ դոլարը

Մինչև 2020թ. Թուրքիայում Ադրբեջանի կողմից կատարված մանր և խոշոր ներդրումների ծավալը կգերազանցի 20 միլիարդ դոլարը:

Թուրքական «AHaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության (DEİK) թուրք-ադրբեջանական աշխատանքային խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը:

Վերջինս նշել է, որ 2000թ. Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 326 մլն դոլար, 2006 թվականին՝ 1 մլրդ 35 մլն դոլար, 2013թ.՝ 3 մլրդ 300 մլն դոլար, իսկ 2016թ.՝ 1 մլրդ 600 մլն դոլար:

2017թ. առաջին 5 ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 650 մլն դոլար:

DEİK-ի նախագահի խոսքով՝ այս առումով հատկապես մեծ է Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR)՝ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող գործարանի դերը: Այստեղ կատարված ադրբեջանական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 17 մլրդ դոլար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը