Աշխարհ

20.07.2017 13:45


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել։ Ինչպես հայտնում է թուրքական «TRT Haber» հեռաուստաընկության կայքը, առաջին ուղևորության ընթացքում երկաթուղին բազմամարդ է եղել։

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունների հետ միասին նույնպես իրենց առաջին ուղևորությունն են կատարել Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքով։

Նախարար Արսլանը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ կարևորություն է տալիս երկաթուղու կառուցման նախագծին և հավելել. «Այս նախագծում 3 երկրիր է աշխատել։ Հաճույքով առաջին ուղեւորությունն ենք իրականացնում։ Մենք պատմություն ենք կերտում։ Երկաթգիծը կծառայի նաև բեռնափոխադրումներին»։

Նախարարը նաև նշել է, որ նախագիծը կարճ ժամանակում ամբողջությամբ կիրագործվի և Եվրոպայի ու Ասիայի միջանցք հանդիսացող Մարմարա ծովն ավելի մեծ կարևորություն կունենա։

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջպետական համաձայնագրի հիման վրա: Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում երկաթգիծը կանցնի Վրաստանի Ախալքալաքի կայարանով մինչև Կարսի երկաթուղային կայարան: Նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը, ըստ ծրագրի, պիտի տարեկան կազմի 17 միլիոն տոննա: Իսկ նախնական փուլում այդ ցուցանիշը տարեկան պիտի լինի 1 միլիոն ուղևոր և 6.5 միլիոն տոննա բեռ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը