Սասնա ծռեր խմբի 15 անդամներ 10 ժամով հեռացվեցին նիստերի դահլիճից։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն զգուշացրել էր, որ եթե կրկին ոտքի չկանգնեն, այլ սանկցիա է կիրառվելու։ Դատավորը միայն Արամ Մանուկյանի, Գևորգ Իրիցյանի և Հովհաննես Հարությունյանի ոտքի չկանգնելը համարեց հարգելի, քանի որ առողջական խնդիրներ ունեն։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։
Հիշեցնենք՝ Սասնա ծռերի 18 անդամները հայտարարված ընդմիջումից հետո բերվեցին նիստերի դահլիճ, սակայն դատավորի ներս մտնելիս կրկին ոտքի չկանգնեցին։
Սասնա ծռերը 10 ժամով հեռացվեցին