Աշխարհ

20.07.2017 18:38


Բաքվի մոլերից մեկում իրանցի զբոսաշրջիկին ստիպել են հանել «Հայաստան» գրությամբ շապիկը

Բաքվի մոլերից մեկում իրանցի զբոսաշրջիկին ստիպել են հանել «Հայաստան» գրությամբ շապիկը

Բաքվում իրանցի զբոսաշրջիկի հագուստը բողոքի ալիք է բարձրացրել: Այս մասին հայտնում է minval.az կայքը։

Միջադեպը տեղի է ունեցել 28 Mall առևտրի կենտրոնում, որտեղ իրանցին շրջել է «Հայաստան» գրությամբ վերնաշապիկով:

Առևտրի կենտրոնի այցելուների բողոքից հետո տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպել են իրանցուն փոխել վերնաշապիկը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը