ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։
Հարգելի պրն Աբրահամյան,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օգնական Սեդա Մելիքյանը ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղարի կողմից հեռախոսով տեղեկացվել է, որ տիկին Փոստանջյանը չի մեկնելու Ստրաբուրգ՝ ԵԽԽՎ հանձնաժողովների և Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու: Բնական է, որ խմբակցության կողմից հիշյալ հեռախոսազանգը չի կարող համարվել պաշտոնական իրազեկում:
Այդ իսկ պատճառով «Ժառանգություն» խմբակցության անունից դիմում եմ Ձեզ՝ կազմակերպելու ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցություն - EPP խմբի բյուրոյի, Վեհաժողովի «Մոնիտորինգի» և «Գիտության, կրթության, մշակույթի» հանձնաժողովների, «Մշակութային ժառանգության», «ԶԼՄ-ների», «Քրեական պրոբլեմների» և «Ահաբեկչության դեմ պայքարի» ենթահանձնաժողովների մշտական անդամ Զարուհի Փոստանջյանի ուղևորությունը Ստրասբուրգ հունվարի 24-ից 30-ը՝ վերոթվարկյալ հանձնաժողովների ու Վեհաժողովի լիագումար աշխատանքներին մասնակցության համար:
Ակնկալում ենք նաև Ձեր հանձնարարականը, որպեսզի հայկական պատվիրակության քարտուղարը կազմակերպի տիկին Փոստանջյանին ուղեկցող Ստյոպա Սաֆարյանի (ում ծախսերը կհոգա «Ժառանգություն» կուսակցությունը)՝ ԵԽԽՎ շենք մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը:
Սպասում ենք սույն նամակի գրավոր պատասխանին հնարավորինս սեղմ ժամկետներում: Բացասական պատասխանի դեպքում՝ նաև հիմնավորումներ:
Ստեփան Սաֆարյանի նամակը Հովիկ Աբրահամյանին

Հարգանոք'
Ստյոպա Սաֆարյան
Խմբակցության ղեկավար