Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է Թուրքիայի դեմ գործող կազմակերպություններին օժանդակելու մեջ
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք կոշտ հայտարարություններ է արել Գերմանիայի հասցեին:
«Գերմանիան հանդիսանում է այն երկիրը, որտեղ մեր դեմ գործող գրեթե բոլոր ահաբեկչական խմբավորումները վերսկսում են իրենց գործունեությունը»,- ըստ «CNNTurk» լրատվակայքի՝ ասել է Չավուշօղլուն:
Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ թուրք նախարարը զգուշացրել էր գերմանական կողմին, որ Թուրքիայի հետ տնտեսական սպառնալիքներով խոսելը սխալ քայլ է: Չավուշօղլուի կարծիքով՝ «Թուրքիայի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնելը հարիր չէ լուրջ երկրին»:
Միջանկյալ նշենք, որ թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացման հետևանքով Գերմանիայի արտգործնախարարությունը խորհուրդ էր տվել ներդրումներ չանել Թուրքիայում, ինչպես նաև կոչ էր արել վերանայել ԵՄ-ի կողմից Թուրքիային ցուցաբերած ֆինանսական օգնությունը:
«Գերմանիան ամենալավը գիտի, որ պատմության ընթացքում ստեղծված բոլոր թուրքական պետությունները՝ այդ թվում Թուրքիայի Հանրապետությունը, ոչ մի սպառնալիքի և շանտաժի չեն ենթարկվել: Այդ պատճառով պետք է իմանան, որ այդ սպառնալիքներին և շանտաժներին Թուրքիայում չեն պատասխանի»,-հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

Աղբյուրը` Ermenihaber.am