Լրահոս

22.01.2010 22:57


Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ

Հունվարի 22-ին Հորդանանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նաբանդյանի հետ և ՍԴ որոշման վերաբերյալ իր անհանգստությունը հայտնել  նրան: Նա նշել է, որ խնդրի վերաբերյալ Թուրքիան Հայաստանից ավելի պարզ ու հստակ պարզաբանումներ է ցանկանում լսել: Ահմեդ Դավութօղլուն հավելել էր նաև, որ կկապվի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և բանակցություններում միջնորդ հանդիացող Շվեյցարիայի պատասխանատուների հետ  և նրանց կհաղոդի իրենց անհանգստությունները:

Ժամեր առաջ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես տեղեկացնում է «News.am»-ը, Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների մասին և հայտնել ՀՀ ՍԴ որոշման վերաբերյալ իր անհանգստությունները, նշելով, որ այն վնասում է ստորագրված արձանագրություններով ձեռքբերված համաձայնություններին: Նա նշել է նաև, որ Թուրքիան վճռական է գործը շարունակելու մեջ, սակայն գործընթացին չպետք է վնաս հասցվի:

Հիլարի Քլինթոնը և Ահմեդ Դավութօղլուն որոշել են գործընթացն առաջ տանելու համար առաջիկա օրերին շփումները շարունակել հարցով հետաքրքրված Շվեցարիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ:

Հեռախոսազրույց ժամանակ Հիլարի Քլինթոնի տեսակետների վերբերյալ այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը