Աշխարհ

22.07.2017 08:06


Թուրքիայում Վրաստանի քաղաքացի է անհետ կորել

Թուրքիայում Վրաստանի քաղաքացի է անհետ կորել

Աշխատելու նպատակով Թուրքիա մեկնած Վրաստանի քաղաքացու մասին տեղեկություններ չկան։ 35-ամյա Պաատա Մձեվիաշվիլին, ով որոշել էր վերադառնալ Վրաստան, ճանապարհից անհետացել է։ Նրա բարեկամներն ասել են, որ Թուրքիայում գտնվող վրացիները Մձեվիաշվիլիին Սարփիի ուղղությամբ ճանապարհել են, սակայն, դրանից հետո նրա հետքը կորել է:

Մձեվիաշվիլիի ընտանիքը հարցով դիմել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը, իրավապահ մարմիններին, սակայն, տեղեկություն դեռ չի ստացել։

Վրաստանի իրավապահները տեղեկացրել են միայն, որ Մձեվիաշվիլին դեռեւս չի հատել Վրաստանի սահմանը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը