Լրահոս

15.11.2010 16:28


Ի՞նչ նպատակով են ճշտվել բողոքի գործողություններին մասնակցող նաիրիտցիների անունները

Տարածվող լուրերը, թե «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերի չվճարման հետ կապված բողոքի ցույցից հետո ընկերության ղեկավարության կողմից պահանջվել են ցույցի մասնակիցների ցուցակները' վերջիններիս պատժելու նպատակով, ստահոդ են և սադրիչ:

Վերջին երեք տարիների ընթացքում նաիրիտցիները կազմակերպել են բողոքի մի քանի ցույց, սակայն որևէ մեկը չի կարող հաստատել կամ վկայել, թե դրա արդյունքում աշխատակիցներից նույնիսկ մեկի նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք, եղել են վարչական տույժեր կամ նսեմացնող գործողություն:

Մասնակիցների ցուցակներն, այո, ճշտվում են պարզ հաշվառում անցկացնելու նպատակով. չէ՞ որ ցույցի մասնակիցների թվում էին նաև նրանք, ովքեր այդ պահին լքել էին իրենց աշխատատեղերը:

Մենք ևս մեկ անգամ խնդրում ենք ձեռնպահ մնալ չստուգված և չհիմնավորված տեղեկատվության տարածումից:

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ

հասարակայնության և ԶԼՄ-ների

հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը