Հայկական օդանավի պատճառով Մոլդովայում մեծ աղմուկ է բարձրացել
Հուլիսի 2-ին հունական Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից դեպի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ թռչող հայկական օդանավը, թռիչքի մեկնարկից շատ չանցած, տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է հունական օդանավակայան:
«Airbus A320-211» ինքնաթիռը, որը Հայաստանում գրանցված է որպես EK-32002, այսօր էլ շահագործվում է մոլդովական «Fly One» ընկերության կողմից: Մոլդովայում այս միջադեպն աղմուկ է առաջացրել: Այս մասին հայտնում է hetq.am-ը։
Ինքնաթիռը պիտի Քիշնեւ մեկներ տեղական ժամանակով հուլիսի 2-ի երեկոյան 5-ին, սակայն նախապես ուղեւորներին հայտնել են, որ թռիչքը հետաձգվել է մինչեւ կեսգիշեր: Պատճառը չի պարզաբանվել: Այդուհանդերձ, օդանավը Հերակլիոնից ամսի 2-ի գիշերը մեկնել է:
«Թռիչքից մոտ 20 րոպե անց օդորակիչներից, որտեղ գտնվում էին մոտավորապես իններորդ ու տասներորդ շարքերը, սկսեց գոլորշի դուրս գալ: Սրահում բավականին սառն էր, երեխաներին ծածկոցներ բաժանեցին: Ինքնաթիռը ժամանակ առ ժամանակ կորցնում էր բարձրությունը: Խուճապ չկար, բայց հասկանալի էր, որ ինչ-որ բան այն չէ»,- մոլդովական newsmaker.md կայքին պատմել է ուղեւորներից մեկը: Մեկ այլ ուղեւոր էլ հայտնել է, որ խուճապից հաջողվել է խուսափել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: «Հերակլիոնի օդանավակայանում ասացին, որ Հունաստանում չկա օդաչու, ով կարող է նման իրավիճակում նստեցնել ինքնաթիռը»,- ասել է ականատես կինը:
Մեկնարկից 58 րոպե անց հայկական EK-32002-ը կրկին Հերակլիոնի օդանավակայանում էր: 170 ուղեւորներին տեղավորել են մեկնման սրահում, որտեղ նրանք սպասել են 6 ժամ: Ընդ որում՝ չի հաջողվել կապ հաստատել փոխադրող «Fly One»-ի ու նրա տոմսերը վաճառած գործակալությունների հետ: Միայն 6 ժամ անց սպասման մեջ գտնվողներին սննդի կտրոններ են բաժանել, որոնցով կարելի էր սենդվիչ ու խմելու որեւէ բան գնել: Շատ չանցած մարդկանց տեղավորել են հյուրանոցներում:

Մանրամասները՝ hetq.am-ում։