ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. ավտոմեքենան շրջվել է, կա տուժած
Հուլիսի 22-ին, ժամը 03:23-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 57-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RM 041 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվելով դաշտում՝ շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Սևան քաղաքի ԲԿ: Տուժածի առոջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: