Հայկական պարը նորովի. «Հովիկ ստուդիո»-ի մենահամերգը՝ հուլիսի 25-ին
Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնումհուլիսի 25-ին Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կներկայանա իր 25-րդ մենահամերգով: Ժողովրդին առավելապես «Հովիկ ստուդիո» անվամբ հայտնի ակադեմիան առանձնանում է հայկական պարի նորարարական ու հետաքրքիր մատուցմամբ, և նրա յուրաքանչյուր մենահամերգը գեղարվեստական հաճույք պատճառող տեսարժան մի ներկայացում է, որը միավորում է պարի իսկական սիրահարներին:
Հայկական պարի աշխարհն ավելի կուռ ու կատարյալ դարձնելու առաքելությամբ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան մոսկովյան «Դվին» կազմակերպության աջակցությամբ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, հուլիսի 28-ին Ստանիսլավսկու թատրոնում կազմակերպում է պարային անհատ կատարողների «Դվին» մրցանակաբաշխությունը: Կարող են մասնակցել տարբեր պարային կոլեկտիվների պրոֆեսիոնալ անհատ պարողներ: Այս փառատոնը կլինի ամենամյա և հայ պարողներին ինքնադրսևորվելու և ճանաչվելու լայն հնարավորություն կտա:
Հայկական պարը նորովի. «Հովիկ ստուդիո»-ի մենահամերգը՝ հուլիսի 25-ին
Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում հուլիսի 25-ին Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կներկայանա իր 25-րդ մենահամերգով: Ժողովրդին առավելապես «Հովիկ ստուդիո» անվամբ հայտնի ակադեմիան առանձնանում է հայկական պարի նորարարական ու հետաքրքիր մատուցմամբ, և նրա յուրաքանչյուր մենահամերգը գեղարվեստական հաճույք պատճառող տեսարժան մի ներկայացում է, որը միավորում է պարի իսկական սիրահարներին: