«Հայ-թուրքական արձանագրություններում առկա անընդունելի դրույթները դարձան վարչախմբի վարած արկածախնդրական ու տգետ արտաքին քաղաքականության հերթական արգասիքը։ Ծուղակը, որի մեջ հայտնվել էր Սերժ Սարգսյանն իր հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում ու դրա արդյունք հիշյալ դրույթները մեծ հուզումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ հայության մեջ ամբողջ աշխարհում։
Ստորագրված արձանագրությունները, անկախ դրանց՝ խորհրդարանական վավերացումից, արդեն իսկ գործող արգելապատնեշ են Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման ճանապարհին։ Իսկ խորհրդարանական վավերացում պահանջող դրույթով Թուրքիան, ըստ էության, վճռորոշ դերակատարություն է ստացել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։ Մինչդեռ միակ բանը, որ պետք է ստանար Հայաստանը՝ ճանապարհների բացումը (ապաշրջափակումը), կարող էր իրականանալ միայն Արձանագրությունների վավերացումից հետո։
ՀՀ Սահմանադրական դատարանը ընդունեց մի որոշում, որով Արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ, այն օժտելով ընդարձակ մի նկարագրական-պատճառաբանական մաս' առաջաբանով։ Որքան էլ վերջինս իրավական որևէ ուժ չունի, իշխանական քարոզչամեքենայի եւ այս խնդրում «ըննդիմադիր» Դաշնակցության կողմից այն թմբկահարվեց որպես «թուրքական նախապայմանների չեզոքացում», դրանցից ապահովագրում, ընդհուպ՝ գնահատվեց որպես «դիվանագետների անգրագիտությունների սրբագրում»։
ՍԴ-ն թատերական մի ներկայացում խաղաց՝ ընդունելով իրավական տեսակետից խայտառակ ու գավառամիտ մի փաստաթուղթ։ Կենցաղային մակարդակի այս խորամանկությունը, որ որպես քարոզչական նյութ նախատեսված էր միմիայն ներքին սպառման՝ ձախողումները սքողելու, ինչպես նաև ընդդիմադիր դաշտ գործուղված Դաշնակցության դեմքը փրկելու համար, սպառնում է դառնալ սեփական ձեռքերով հյուսված նոր մի ծուղակ Հայաստանի համար։
ՀՀ Սահմանադրական դատարանը թանկարժեք նվեր մատուցեց Թուրքիային. որքան էլ նրա որոշման ներածական մասը՝ հեքիաթ, իրավական ուժից զուրկ մի շարադրանք է, Թուրքիան, Հայաստանի իշխանությանը նմանակելով ու նույն մակարդակին լինելով, այն լրջի է տալիս։ Դրանում «նախապայմաններ» և «Արձանագրություններին հակասող» մտքեր տեսնելով, նա պահանջում է վերանայել այդ որոշումը՝ հակառակ դեպքում գործընթացի փակուղի մտնելու պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա։
Ստորագրված Արձանագրություններից (նաեւ չվավերացված վիճակով) առավելագույնը ստացած լինելով, Թուրքիան, ստացավ նաև իր փնտրած «լեգիտիմ» առիթը՝ Հայաստանին չտալու այն նվազագույնը (ճանապարհների բացումը), որ հնարավոր էր միայն Արձանագրությունների վավերացումից հետո։
Սեփական ձեռքերով հերթական ծուղակում հայտնվելը, արդյունք է ոչ միայն Հայաստանի իշխանության ոչ լեգիտիմության և արկածախնդրական քաղաքականության, այլև համապատասխան պաշտոնյաների անձեռնհասության ու բացառիկ տգիտության։ Ձախողումների նոր ռեկորդներն անխուսափելի են, քանի դեռ, ըստ վարչախմբի ամենակարկառուն մի ներկայացուցչի՝ այստեղ գործում է «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» անկրկնելի ստանդարտը, որ, ըստ էության, վերից-վար գործում է բոլոր ոլորտների պաշտոնյաների համար որպես պարտադիր նախապայման»։
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

ՀԱԿ կենտրոնական գրասենյակ