Աշխարհ

22.07.2017 14:13


Ադրբեջանի բանակի վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է

Ադրբեջանի բանակի վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է

Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին (Nahid Soltanov): razm.info-ն գրում է, որ զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը։

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը MeydanTV-ին հայտնել է նրա եղբայրը՝ Էլչին Սոլթանովը։ Մինչև այդ՝ հուլիսի 21-ին, զինծառայողի մահվան մասին հայտնել էին սոցցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր։

Հիշեցնենք, որ Նահիդ Սոլթանովը, ինչպես նաև նրա համածառայակիցը, ում անունը չի նշվում, ծանր վիրավորվել էին հուլիսի 14-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընտանիքի անդամներին ևս չի հայտնել, թե ինչ հանգամանքներում են նրանք վիրավորվել։

Զինծառայողներին տեղափոխել էին կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրանք կոմայի մեջ պառկած էին։ Առայժմ երկրորդ զինծառայողի մասին հավելյալ տվյալներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը