Աշխարհ

22.07.2017 22:23


Զեկույց. Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության ընթացում 35 հոգի ինքնասպան է եղել

Զեկույց. Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության ընթացում 35 հոգի ինքնասպան է եղել

Թուրքիայի ընդիիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP) զեկույց է հրապարակել Թուրքիայում հայտարարված արտակարգ իրադրության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանությունների, ձերբակալություների և պաշտոնանկությունների վերաբերյալ։

Ըստ ԺՀԿ-ի մարդու իրավքուների հարցերով պատասխանատու Զեյնեփ Ալթըօքի հրապարակած տվյալների, այս մեկ տարվա ընթացքում, երբ երկրում հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրադրություն է հայտարարված, հետաքննության մեջ գտնվող 35 հոգի ինքնասպան է եղել, 4 հոգի էլ ինքնասպանության փորձ են կատարել։

Ընդ որում, ինքնասպանություններից և ինքնասպանության փորձերից ութը տեղի են ունեցել բանտում կամ մեղադրյալներին բերման ենթարկելու ժամանակ։

Ըստ զեկույցի այս մեկ տարվա ընթացքում 45 678 ուսուցիչ ազատվել է աշխատանքից, մասնավոր դպրոցի 21 հազար ուսուցչի լիցենզիաները չեղյալ են համարվել, իսկ 11 հազար 301 ուսուցչի նկատմամբ էլ «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանք է ներկայացվել։

Հեղաշրջման փորձից հետո 4 238 դատախազ և դատավոր որակազրկվել է։ Ձերբակակված անվտանգության աշխատակիցների թիվը 10 հազ. 732-ի է հասնում։ Պաշտոնազրկվել է 24 նահանգապետ, 101 փոխնահանգապետ։

Զեկույցում նաև նշվում է, որ արտակարգ իրադրության ընթացքում ձերբակալվել է 159 լրագրող։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը