Սկսվել է լրտեսության ձևով պետական դավաճանության գործով դատավարությունը
Հունվարի 22-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր որպես մեղադրող դատախազ մասնակցել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը եւ ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիին մեղադրվում են համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից) նախատեսված արարքներ կատարելու մեջ:
Նախաքննության տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:
Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը եւ, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի ,Կարչեւանե սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:
Այդ առթիվ՝ Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն եւ ռազմամթերք:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում են ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը եւ ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Ա.Ամիրզադյանը: Ամբաստանյալների շահերը դատարանում պաշտպանում են փաստաբանները, ԻԻՀ քաղաքացին ապահովված է թարգմանիչով:
22.01.10թ. տեղի ունեցած դատական նիստում մեղադրող կողմը հրապարակեց ամբաստանյաներին առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալ Գ.Հայրապետյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահելու համար, իսկ լրտեսության ձեւով պետական դավաճանության համար՝ մասնակի (1 դրվագով): ԻԻՀ քաղաքացի Բ.Բաղերիին իրեն մեղավոր չճանաչեց:
Դատարանի կողմից հաստատված ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա մյուս ապացույցները եւ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Մեղադրող կողմը միջնորդեց դատաքննությունն անցկացնել դռնփակ՝ նկատի ունենալով, որ քրեական գործում կցված ապացույցներն իրենց մեջ պարունակում են պետական գաղտնիք, ինչին պաշտպանական կողմը չառարկեց: Դատարանի որոշմամբ՝ հետագա դատաքննությունը տեղի կունենա դռնփակ: