Լրահոս

23.01.2010 10:14


Ա. Արզումանյան. «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ զիջումների է գնալու Արցախի հարցում»

Ա. Արզումանյան. «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ զիջումների է գնալու Արցախի հարցում»

«Սահմանը կբացվի միայն այն դեպքում, երբ Թուրքիան համարի, որ իր պահանջները կատարվել են: Այսինքն, երբ Հայաստանը զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի տարածքից: Իսկ ես համոզված եմ, որ հայ-թուրքական  բանակցությունների հենց սկզբից Սերժ Սարգսյանը խոստացել է, որ զիջումների է գնալու Արցախի հարցում»,-հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Գյումրիի  ՀԱԿ գրասենյակում լրագրողների և ՀԱԿ համակիրների հետ հանդիպման ժամանակ:

Ալեքսանդր Արզումանյանը նաև նշել է, որ Արցախի հարցում զիջողական քաղաքականությունը յուրաքանչյուր իշխանության համար ինքնասպանություն է լինելու:

«Շատ դժվար է Ղարաբաղի հարցում անել այնպիսի քայլեր, որոնք այսօր պարտադրվում են, և դրանից հետո գոյատևել որպես իշխանություն: Նույնիսկ այդ մասին խոսելու փորձն է շատ մեծ ալիք բարձրացնում, ինչպես եղավ 1998-ին: Եթե մեզ թվում է, որ Ղարաբաղում համակերպվել են զիջումների հետ, այդպես չէ. ռեալ վտանգի դեպքում այնտեղ մեծ ալիք է բարձրանալու, որը տարածվելու է նաև Հայաստանում»,- ասել է նախկին արտգործնախարարը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը