Լրահոս

23.01.2010 10:17


Արամ Կարապետյանը կարծում է, որ շրջանակային համաձայնագիր կստորագրվի

Արամ Կարապետյանը կարծում է, որ շրջանակային համաձայնագիր կստորագրվի

-Հունվարի 25-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպումը կլինի հերթական-հերթապահ, որից հետո կլինի լուրջը,- «7օր»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Նա կարծում է, որ հերթական-հերթապահը կվերջանա «ինչ-որ կոմունիկեով».

-Մայնդորֆյան փաստաթղթի նման  մի բան կստորագրվի։

Արամ Կարապետյանի համոզմամբ, «տակից» գործընթացներ կտարվեն.

-Եթե «Գազպրոմը» ստորագրեց պայմանագիր, որ 2011-ին 2 մլրդ խմ գազ է գնելու Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը ներքին օգտագործման գազ քիչ ունի, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իր դիվանագիտական քայլերից մեկն արեց։ Դրա համար էլ կարծում եմ, որ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին չկորցնելու համար ինչ-որ մի բան կանեն։

«Այս տարվա ընթացքում հնարավո՞ր է, որ շրջանակային համաձայնագիր ստորագրվի» հարցին, Արամ Կարապետյանը պատասխանել է.

-Կարծում եմ՝ այո՛։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը