Լրահոս

23.01.2010 10:40


Վահան Շիրխանյան. «Անպայման ինչ–որ մի փաստաթուղթ կստորագրվի»

Վահան Շիրխանյան. «Անպայման ինչ–որ մի փաստաթուղթ կստորագրվի»

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը «7օր»-ին կարծիք է հայտնել, որ հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ինչ-որ մի դեկլարատիվ փաստաթուղթ կստորագրվի։

-Կարծում եմ, որ ստատուս քվոն դեռևս պահպանվելու է բավական երկար, բայց քանի որ հանդիպումը բարձր մակարդակի է, անպայման ինչ-որ մի փաստաթուղթ կստորագրվի, որն էական նշանակություն չի ունենա հարցի մադրիդյան կարգավորման ուղղությամբ,- ասել է Վ. Շիրխանյանը՝ հավելելով, որ ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների և համանախագահների ցանկությունը մեծ է, սակայն իրենք էլ են շատ լավ պատկերացնում դրա հետևանքները։

-Մադրիդյան բանաձևով խնդրի լուծումը նշանակում է պատերազմի վերսկսում, և կարծում եմ, որ իրենք դրան չեն գնա,- ընդգծել է նա։

Իսկ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ըստ Վ. Շիրխանյանի, կլինի միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանն սկսեն ուղիղ բանակցությունները՝ փորձելով ճշտել հասարակությունների մոտեցումները, հաղթահարել թշնամու կերպարը.

-Իսկ քանի դեռ այդպիսի բան չկա, ես ոչ մի սրընթաց լուծում չեմ տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը