Մրցույթի մասնակցելու համար Բաքու են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի ռազմանավերը
Հուլիսի 22-ին և 23-ին Կասպյան ավազանիերեք երկրների 2-3-ական ռազմանավ ժամանել է Ադրբեջան՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվող «Ծովային գավաթ-2017» մրցույթին մասնակցելու համար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պն կայքը:
Մրցույթը «Միջազգային բանակային խաղեր» ամենամյա մրցաշարի մրցաձևերից մեկն է և անցկացվելու է օգոստոսի 1-ից 10-ը Կասպից ծովի ադրբեջանական ջրերում և Ճապոնական ծովում (Չինաստանի ռազմանավերի ներգրավման համար):
Մրցույթի ընթացքում ռազմանավերը խոցելու են պայմանական թիրախները, ինչպես նաև կատարելու են փրկարարական գործողություններ: Սրա հիման վրա էլ թիմերը ստանալու են միավորներ՝ հաղթողին որոշելու համար:
Նախորդ՝ 2016 թվականի նույն մրցույթում Ադրբեջանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ երեք մասնակից պետությունների շարքում:
2016 թվականին մրցույթն անցկացվել է միայն Ադրբեջանում: Դրան մասնակցել են նաև Ռուսաստանը և Ղազախստանը: Իսկ Իրանի և Չինաստանի ռազմանավերն այս տարի առաջին անգամ են մասնակցելու մրցույթին:
Այս տարվա մրցույթին մասնակցելու համար Բաքու են ժամանել երեք երկրների հետևյալ ռազմանավերը.
Իրանից՝ «Փեյթան» և «Ջոուշան» հրթիռային նավերը,
Ռուսաստանից՝ «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային և «SB-45» քարշակ-փրկարար նավերը,
Ղազախստանից՝ «Ղազախստան» և «Սարըարկա» հրթիռահրետանային և «Ժայիք» ջրագրական նավերը:
Մրցույթի մասնակցելու համար Բաքու են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի ռազմանավերը
Հուլիսի 22-ին և 23-ին Կասպյան ավազանի երեք երկրների 2-3-ական ռազմանավ ժամանել է Ադրբեջան՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվող «Ծովային գավաթ-2017» մրցույթին մասնակցելու համար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պն կայքը: