Խոշոր վարժանք է մեկնարկել Ռուսաստանի ԶՈւ՝ Կովկասում տեղակայված զորամասերում
Վարժանքներին ներգրավվել է 16 հազար զինծառայող Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի կազմից: razm.ino-ն գրում է, որ ներգրավվել է 4 միավոր զինտեխնիկա:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վարժանքներին ներգրավվել են Ռուսաստանի ԶՈւ 58-րդ բանակի՝ Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում տեղակայված համազորային զորամասերն ու ստորաբաժանումները:
Վարժանքները սկսվել են տագնապի ազդանշանով: Ստուգվելու են անձնակազմի գործաղությունները տագնապով մարտական աստիճանի բերման պայմաններում: Չի նշվում, սակայն, թե որքան են տևելու վարժանքները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնում են երկրի կովկասյան տարածքում, դրանից հյուսիս ընկած տարածքում և Ղրիմում տեղակայված զորամասերը, ինչպես նաև Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված ռազմաբազաները:
Խոշոր վարժանք է մեկնարկել Ռուսաստանի ԶՈւ՝ Կովկասում տեղակայված զորամասերում
Վարժանքներին ներգրավվել է 16 հազար զինծառայող Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի կազմից: razm.ino-ն գրում է, որ ներգրավվել է 4 միավոր զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: