Աշխարհ

24.07.2017 15:48


ByLock-ի պատճառով Թուրքիայում մարդիկ են կալանավորվել

ByLock-ի պատճառով Թուրքիայում մարդիկ են կալանավորվել

Թուրքիայի Յոզգաթ նահանգի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում բերման է ենթարկվել 15 մարդ, որից 11 կալանավորվել է: Ըստ թուրքական «Memurlar» լրատվակայքի՝ նրանք մեղադրվում են «Bylock» արգելված բջջային հավելվածից օգտվելու մեջ: Մնացած 4-ի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը