Աշխարհ

24.07.2017 16:00


Իրանը «Սայյադ-3» հրթիռների զանգվածային արտադրություն է սկսել (տեսանյութ)

Իրանը «Սայյադ-3» հրթիռների զանգվածային արտադրություն է սկսել (տեսանյութ)

Իրանում անցկացվել է «Սայյադ-3» հրթիռների արտադրական գծի բացման պաշտոնական արարողությունը։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում էիրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Միաժամանակ հրթիռների որոշակի խմբաքանակ մատակարարվել է Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանմանը։

«Սայյադ-3» հրթիռները արտադրվել են Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության կողմից։ Հրթիռների հեռահարությունը 120 կմ է, թռիչքի բարձրությունը՝ 27 կմ։

«Սայյադ-3» հրթիռը Իրանը առաջին անգամ փորձարկել է 2016-ի դեկտեմբերին՝ «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ։ Հրթիռը արձակվել է «Թալաշ» զենիթահրթիռային համակարգից։

Այս խորագրի վերջին նյութերը