Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն Ամիր Բոնիթորֆին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Իրանի հետ անօդաչու թռչող սարքերի նախագծման համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է razm.info-ն։
«Այս ոլորտում մի քանի ընդհանուր գործ սկսել ենք՝ ներառյալ ԱԹՍ-ների նախագծման ուղղությամբ համագործակցություն և Ռուսաստանին որոշ տեսակի ԱԹՍ-ների (որ մենք կարող ենք մատակարարել) մատակարարում»։
Հուլիսի 18-22-ը Իրանը մասնակցում էր Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում անցկացվող «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին։ Ցուցահանդեսին ի թիվս այլ սպառազինության՝ Իրանը ներկայացրել է 5 անօդաչու թռչող սարք («Համասե», «Մոհաջեր-6», «Յասիր», «Քարրար», «Ֆոթրոս»)։
Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են նաև Սիրիայում և Իրաքում։
Իրանը կարող է ԱԹՍ-ներ վաճառել Ռուսաստանին