Հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի տներից մեկի մոտակայքում գտնվող կաթսայատան խողովակը պահող ճոպանները պոկվել են, առկա է խողովակի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը:
Պարզվել է, որ Կաշեգործների 155/3 հասցեյում գտնվող տներից մեկի հարակից կաթսայատան խողովակի մոտ 25 մ բարձրությամբ, 70 սմ տրամագծով ճոպանները պոկվել են. առկա է ընկնելու վտանգ:
Եղանակային պայմաններից ելնելով վարչական շրջանի ղեկավարի հետ համատեղ որոշում է կայացվել համապատասխան աշխատանքներն իրականացնել հուլիսի 25-ին:
Քամին վնաս է հասցրել (թարմացված)

Փրկարարները սահմանազատել են տարածքը: