Լրահոս

23.01.2010 11:01


Վ.Կարապետյան. «Ալիևը բավական կոշտ մոտեցումներով է հանդես գալու…»

Վ.Կարապետյան. «Ալիևը բավական կոշտ մոտեցումներով է հանդես գալու…»

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե քանի որ ոչ ոք  մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մանրամասներին չի տիրապետում, հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքների մասին տարբեր գնահատականներ և կանխատեսումներ կան։

-Կարծում եմ, որ Ալիևը բավական կոշտ մոտեցումներով է հանդես գալու, և այդ կոշտությունը կարող է բանակցություններում վիժեցնել առաջընթացը,-նշել է նա։

Խոսելով մտավախությունների մասին՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե Ռուսաստանի շահագրգռվածությունն այս փուլում շատ մեծ է։

-Բազմամիլիարդանոց ծրագրեր կան թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի հետ։ Այդ երկու երկրներն էլ շատ շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում, և այդ առումով մտավախությունս այն է, որ Ղարաբաղի հարցը կարգավորելիս կարող է՝ Ռուսաստանի և այդ երկու երկրների շահերի համընկնում լինի, ինչը կբազմապատկի ճնշումը Հայաստանի վրա,-հավելել է ՀԱԿ ներկայացուցիչը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը