Լրահոս

17.03.2009 14:02


Քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ–ի հետ «Ժառանգության» չմիավորվելը մեկնաբանում է կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը

- Մարտի 16-ին մենք ՀԱԿ-ից ստացել ենք պաշտոնական առաջարկ քննարկել իրենց ներկայացրած միասնական ցուցակի տարբերակը, որը պարզապես դրվել է բանակցային սեղանին և մենք առաջարկն այդ ներկայացրել ենք «Ժառանգության» վարչությանը։ Նիստի ընթացքում վարչությունը մանրամասնորեն քննարկել է ՀԱԿ-ի առաջարկը և իր տեսակետն է արտահայտել մեկ այլ առաջարկի տեսքով, որը որ մեր պատկերացմամբ ավելի մրցունակ և հաղթական ցուցակի տարբերակ էր, իր կառուցվածքի, փիլիսոփայության առումով։  Իրենց  համար էլ մեր առաջարկը ընդունելի չէր և կարելի է ասել, որ փաստացի միասնական ցուցակով ընտրություններում մասնակցելու բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։  Նշեմ, որ  «Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել թե ինչ  բովանդակությամբ է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Ասեմ միայն, որ առաջիկա օրերին, մինչև օրենքով սահմանված ժամկետը,  որոշումն այդ կկայացվի։

Այս խորագրի վերջին նյութերը