Կոմունալ պարտքերի բաշխումը բնակիչների մեջ բացառվո՞ւմ է
Վերջերս բնակիչների մոտ ամսական կոմունալ վճարների հետ կապված բողոքներ էին առաջացել այն բանի կապակցությամբ, որ դեկտեմբեր ամսին կոմունալ վարձավճարները սովորականից բարձր են եղել։ Բնակիչները նշում են, որ նման միտում նկատվում է ամեն տարի հունվար ամսին։ Այս առումով կարծիք է ձևավորվել, թե ամեն տարի գոյացած պարտքերը կոմունալ ծառայությունները բաշխում են վճարունակ բնակիչների մեջ և, այդպիսով, փակում տարին։ Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «7օր»-ը կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ։ Նա նշել է, որ նման դեպքերում բնակիչը դիմում-բողոք է գրում, և մասնաճյուղը 15 օրվա ընթացքում պատասխանում է դրան։ Ինչ վերաբերում է բնակիչների մեջ պարտքերի բաշխմանը, նա նշել է, որ դա բացառվում է.
-Չի՛ կարող նման բան լինել։ Նախ՝ պարտքի դիմաց մենք հոսանքազրկում ենք, և հետո դա բացառվում է։ Հնարավոր չէ Պողոս Պողոսյանի գումարը վերցնել և տալ Պետրոսին,- նշել է Նատալյա Սարջինյանը և ասել, որ դա հասարակության մեջ ձևավորված թյուր կարծիք է։

7or.am