Աշխարհ

25.07.2017 15:16


Հակաթուրքական գովազդ Դյուսելդորֆի օդանավակայանում (լուսանկար)

Հակաթուրքական գովազդ Դյուսելդորֆի օդանավակայանում (լուսանկար)

Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գովազդներում մասնավորապես ասված է.

«Դուք դեռ ցանկանո՞ւմ եք հանգստանալ Թուրքիայում: «T-Mobile»-ի 100.000 օգտատերերը չեն ուզում»:



Գերմանական ընկերության այս գովազդը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:

Միևնույն ժամանակ, գերմանական «FTI» գրուպի գլխավոր տնօրեն Ռալֆ Շիլլերը հայտարարել է, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա: «Թուրքական տուրերի վաճառքի անկում չի գրանցվել: Հաճախորդների շրջանում որևէ մտահոգություն չկա», - նշել է Շիլլերը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի նույնիսկ թուրքական տուրերի ամրագրումների թվի կտրուկ աճ է արձանագրվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը