Աշխարհ

25.07.2017 16:30


Թուրքիայում տեղական արտադրության ԱԹՍ է վայր ընկել

Թուրքիայում տեղական արտադրության ԱԹՍ է վայր ընկել

Հուլիսի 24-ի երեկոյան Թուրքիայի արևելյան Էլազիգ նահանգում վայր է ընկել ուսումնական թռիչքներ իրականացնող թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա» անօդաչու թռչող սարք: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Դեպքը տեղ է ունեցել Էլազիգի Մոլլաքենդի գյուղի մոտակայքում: Ըստ աղբյուրի՝ «Անքա» ԱԹՍ-ն ընկնել տեխնիկական խնդիրների պատճառով:

Կործանված ԱԹՍ-ն պատկանում է Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ բանակին կից 8-րդ կորպուսին: Կորպուսի շտաբը տեղակայված է հենց Էլազիգ նահանգում:

Նշենք, որ «Անքա» ԱԹՍ-ներից ևս մեկը վայր է ընկել ու այրվել 2013-ի դեկտեմբերին, իսկ ևս մեկը՝ 2012-ին: Այսինքն սա հայտնի դարձած 3-րդ վթարված ԱԹՍ-ն է:

Ներկայում Թուրքիայի զինուժը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում կիրառում է «Անքա» ԱԹՍ-ի ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային տարբերակները:

Նշենք, որ հենց այս տարվա ապրիլին ավարտվել են TAI ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները: ԱԹՍ-ն սպառազինվել է երկու տեսակի, տարբեր հեռահարության 6 միավոր հրթիռով:

Դեռևս 2004-ի դեկտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (ՊԱԳՎ) և TAI ընկերության միջև ստորագրված համաձայնագրով մեկնարկել է «Անքա» ԱԹՍ-ի կառուցումը: Միջին բարձրության վրա թռնող սարքը առաջին անգամ ցուցադրվել է 2010-ին:

Մարտավարատեխնիկական բնութագիր.

  • Իրանի երկարությունը – 8մ,
  • Թևերի բացվածքը – 17,3 մ,
  • Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
  • Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
  • Վառելիքի զանգվածը – 250 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
  • Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
  • Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
  • Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը – 9144 մ,
  • Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
  • Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
  • Թևերի մակերեսը – 13,6մ²,

Այս խորագրի վերջին նյութերը