Նեքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհի մոտ այրվել է 3000 քմ ցորենի հնձած արտ
Հուլիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Նեքին Չարբախից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվել է 3000 քմ ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ խոտածածկույթ, Գեղադիր գյուղի գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 0.7 հա, Քանաքեռավան-Մրգաշեն գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում 2 օջախով՝ մոտ 600 քմ, Գետարգել գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի տարածքում՝ 3 հա խաղողի այգի:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: